Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Աղոթք խաղաղության

    Աղոթք խաղաղության

    05.01.2024| 00:01
    Փա՜ռք Քեզ, Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզնից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից:
  • Զորավոր աղոթք

    Զորավոր աղոթք

    31.12.2023| 00:01
    Տեր, հաստատիր իմ հոգում լույսի խաղաղությունն ու պայծառությունը...
  • Ներե՞լ, թե՞ մեղքերը թողնել

    Ներե՞լ, թե՞ մեղքերը թողնել

    30.12.2023| 19:35
    Հաճախ մեղքերը թողնելը և ներելը նույնացնելով սկսում ենք ինքներս մեզ հանիրավի չարչարել:
  • Ամեն ջանք գործադրեք, որպեսզի պահեք այս Պահքը և պատրաստվեք Սբ․ Ծննդյանը

    Ամեն ջանք գործադրեք, որպեսզի պահեք այս Պահքը և պատրաստվեք Սբ․ Ծննդյանը

    30.12.2023| 12:10
    Վաղվանից սկսվում է Սբ․ Ծննդյան շաբաթապահքը։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Պատարագի ավարտը Պահք է։
  • Շնորհակալության աղոթք

    Շնորհակալության աղոթք

    30.12.2023| 00:01
    Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված` մեր Տեր, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
  • Ամանորի հրաշագործը՝ Ձմեռ Պա՞պ, թե՞ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ

    Ամանորի հրաշագործը՝ Ձմեռ Պա՞պ, թե՞ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ

    29.12.2023| 15:24
    Նոր Տարի, Սուրբ Ծնունդ. Ամանորի տոները մի ժամանակահատված են, երբ ամեն ոք՝ մեծ, թե փոքր, սկսում են հավատալ հրաշքների, փորձում են դառնալ ավելի բարի, ուշադիր, հոգատար միմյանց նկատմամբ: Իրենց սերն ու նվիրումն արտահայտում են նվերներով: Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին: «Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան. և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթեոս 2:11):
  • Աղոթք սուրբ Պատարագից

    Աղոթք սուրբ Պատարագից

    29.12.2023| 00:01
    Տե՛ր Աստված մեր, Դու, որ մեզ բոլորիս սովորեցրիր միասին և միաձայն աղոթել և խոստացար կատարել խնդրանքներն այն երկու կամ երեք հոգիների, ովքեր միատեղ աղոթում են քո անունով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.12.2023| 00:01
    Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
  • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂՈԹՔ

    ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂՈԹՔ

    27.12.2023| 00:01
    Ո՛վ մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր և սիրող մայր, տո՛ւր մեզ շնորհք, անենք աղոթք, լինենք անհոգ, ապրենք խելոք, պարկեշտ ու հեզ ու սիրենք Քեզ:
  • Նամակ  (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հանձնախումբը ՀՀ ԿԳՄՍ նախարարին)

    Նամակ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հանձնախումբը ՀՀ ԿԳՄՍ նախարարին)

    26.12.2023| 21:05
    Մեր սույն գրությունն ուղղում ենք Ձեզ Հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի պատրաստության գործընթացում և բովանդակության մեջ տեղ գտած մի շարք առանցքային բացթողումների և սխալների վերաբերյալ` ակնկալելով Ձեր իրավաչափ միջամտությունը։